Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Ժառանգությունը» բաշխվեց

«Ժառանգությունը» բաշխվեց
10.01.2017 | 12:37

«Ժառանգությունը» տրոհվում է։ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում է, մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան։ Կուսակցության մի քանի անդամներ փորձում են կառուցել իրենց քաղաքական ապագան։

Արմեն Մարտիրոսյանը ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը: Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափ։ Անահիտ Բախշյանը կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում։

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ